211652_close_icon
views-count23611 դիտում article-date 11:43 02-07-2019

Ավտովթար Արագածոտնի մարզում․ 44-ամյա վարորդը BMW-ով կողաշրջվել է․ նրան ու ընտանիքի 4 անդամներին, այդ թվում՝ երեխաներին, տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 22 OS 419 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ․ Գրիգորյանը և ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 68-ամյա Ա․Հ․-ն, 38-ամյա Ք․Ա․-ն, 5-ամյա Ա․Գ․-ն, և 1-ամյա Հ․Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր