211652_close_icon
views-count1988 դիտում article-date 12:01 02-07-2019

Ռուսական C-400-ները կարող են տեղակայվել Սիրիայի հետ սահմանին. Ահմեթ Բերաթ Չոնքար

Անկարայում չեն բացառել, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները կարող են տեղակայվել Թուրքիայի և Սիրիայի սահմանին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական խմբի փոխնախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Բերաթ Չոնքարը, հաղորդում է [url=https://ria.ru/20190702/1556102145.html?fbclid=IwAR0hyIQqf1-qfc9OUuz0_oSGOUDADTQUlICJon4cmByKWMqLuQ2Wqx_h8mo]ria.ru[/url]-ն: «Մեր շուրջը մի շարք թեժ կետեր են՝ Իրաք, Իրան, Սիրիա, Կիպրոս, մեր ամբողջ տարածաշրջանն ասես վառոդի մեծ տակառ լինի: Առավել մեծ վտանգ է սպառնում Արևելյան Միջերկրածովյան կողմից՝ այնտեղից, որտեղ գտնվում են Հյուսիսային Կիպրոսը և, ինչպես արդեն նշեցի, Սիրիան: Ուստի, կարծում եմ, առաջին հերթին մենք պետք է մտածենք մեր հարավային և արևելյան սահմանները պաշտպանելու մասին»,- ընդգծել է պատգամավորը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ համակարգերը տեղակայվեն Թուրքիայի և Սիրիայի սահմանին, նա ասել է. «Չեմ բացառում։ Բայց կրկնում եմ՝ մենք հրթիռներ կտեղակայենք այնտեղ, որտեղ դա օպտիմալ կլինի մեր սահմանները պաշտպանելու տեսանկյունից»: Նա հավելել է, որ որոշումը, թե որտեղ են տեղակայվելու համակարգերը, դեռ վերջնական չէ, և որ C-400 համալիրները ձեռք են բերվում Թուրքիայի ազգային անվտանգության ուժեղացման նպատակով: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է այս ամիս: Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ դադարեցնում է թուրք օդաչուների վերապատրաստումը F-35 կործանիչների կառավարման համար, քանի դեռ Թուրքիան չի մտափոխվել ռուսական համալիրների ձեռք բերման հարցում: Հայտնի է, որ ռուսական համալիրների մատակարարումները մեկնարկելու են հուլիսին, նախատեսվում է մատակարարումն ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Նմանատիպ նյութեր