հիմնական կայք
Լրահոս

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցների հերթական բացահայտումը. Տաք հետքերով հայտնաբերել են գողություն կատարողին ու գողոնը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցների հերթական  բացահայտումը. Տաք հետքերով  հայտնաբերել  են գողություն կատարողին ու գողոնը SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով տաք հետքերով բացահայտել են «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած գողության դեպքը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Վարշավա-Երևան չվերթի ուղևորների ուղեբեռի բեռնաթափման ընթացքում ուղևորներից մեկի ուղեբեռից շվեյցարական ֆրանկ գումար գողանալու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Ա. Մ.-ին:

Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են ու փաստերի ճնշման տակ Ա. Մ.-ն ներկայացրել է գողոնը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մ.-ն աշխատում է «Զվարթնոց հենդլինգ» ծառայությունում որպես օպերատոր:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք