5212 դիտում
15:53 01-07-2019
Ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնող TANAP գազատարի կառուցումն ավարտվել էգազատար
«Հարավային գազային միջանցք» նախագծի առանցքային մաս կազմող Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կառուցումն ավարտվել է։ Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ SOCAR նավթագազային ընկերությանը հղումով:
SOCAR-ի հայտարարությունում նշվում է, որ TANAP գազատարը սույն թվականի հուլիսի 1-ից լիարժեք պատրաստ է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելուն:
«Հարավային գազային միջանցք»-ն ու TANAP-ն արդեն իրականություն են»,-հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը՝ հավելելով, որ այժմ իրենք սպասում են TAP՝ Տրանսադրիատիկ գազատարի կառուցման աշխատանքների ավարտին:
TANAP-ն ունի 1,85 հազ. կմ երկարություն: Այն նախատեսված է ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից թուրք-վրացական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները հասցնելու համար: Գազատարի թողունակությունը կկազմի առնվազն 16 մլրդ խմ, որից 10 միլիարդը կուղարկվի Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ: Գազատարի հզորությունը նախատեսված է հասցնել մինչև տարեկան 31 մլրդ խմ-ի:
Ինչ վերաբերում է TAP-ին, ապա դրա երկարությունը կկազմի 878 կմ, որից 550 կմ-ն կանցնի Հունաստանի հյուսիսային հատվածով, 215 կմ-ն՝ Ալբանիայի տարածքով, 105 կմ-ն՝ Ադրիատիկ ծովով, 8 կմ-ն՝ Իտալիայով:
2020թ. TAP-ը պատրաստ կլինի ադրբեջանական գազն ընդունելուն:
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
18:03 09-10-2014
«Հարավային հոսք» գազատարի կառուցումն այժմ գնահատվում է 23.5 միլիարդ եվրո
11040 դիտում
12:44 27-09-2017
Ադրբեջանի քաղաքացիները փորձել են Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնել Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
388 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին