211652_close_icon
views-count902 դիտում article-date 15:40 01-07-2019

Կոնգոյում Էբոլայի վարակի տարածման հետ կապված իրադրությունը կայունացել է․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կայունացում Է արձանագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա տենդի բռնկման շրջաններում։ Հայտնում է ԱՀԿ պաշտոնական [url=https://www.who.int/news-room/fact-sheets/detail/ebola-virus-disease]կայքը[/url]։ ԱՀԿ-ի շաբաթական տեղեկատվական տեղեկագրի համաձայն, որը հրապարակվել Է հունիսի 27-ին՝ նախընթաց երեք շաբաթներին հիվանդացել Է 252 մարդ, ինչը մոտավորապես համապատասխանում Է մայիսի 29-ից մինչեւ հունիսի 18-ն ընկած ժամանակամիջոցի ցուցանիշին, երբ արձանագրվել Էր մահացու վտանգավոր հիվանդության 245 հաստատված դեպք: ԱՀԿ-ի անհանգստությունն են հարուցում «առողջապահության աշխատողների նկատմամբ բռնության սպառնալիքները» Մուզիենեն քաղաքում եւ մի շար այլ թեժ կետրերում: Հիվանդության նոր դեպքերի թվի աճ վերջին ժամանակներս դիտվում Է, առաջին հերթին, Մաբալակոյում եւ Մանդիմում: Հենց անյտեղ Է մեկ տարուց փոքր-ինչ ավելի առաջ արձանագրվել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը: Մաբալակոյում հունիսի 5-ից մինչեւ 25-ը գրանցվել Է հիվանդության 88, Մանդիմում՝ 30 հաստատված դեպք։

Նմանատիպ նյութեր