211652_close_icon
views-count1621 դիտում article-date 14:22 01-07-2019

Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցության մի շարք հարցեր են քննարկել

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը hունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի (Reza Ardakanian) հետ: Հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի: ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված կազմակերպական աշխատանքների մասին: Ռեզա Արդաքանիանն իր հերթին հայտնեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում առաջիկայում կայանալիք միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:

Նմանատիպ նյութեր