հիմնական կայք
Լրահոս

Ռուսական C-400-ները 10 օրում կհասնեն Թուրքիա. Էրդողան

Ռուսական C-400-ները 10 օրում կհասնեն Թուրքիա. Էրդողան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերը 10 օրում կհասնեն Թուրքիա, տեղեկացրել է interfax.ru-ն։


Էրդողանն այս հայտարարությունն արել է Ճապոնիայում G20-ի գագաթաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին ամերիկացի պաշոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։

Շաբաթ օրը ելույթ ունենալով G20-ի գագաթաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի մտցնի Անկարայի հանդեպ C-400-ների ձեռքբերման հետ կապված։ Նա նաև հիշեցրել է, որ Անկարան «սպասում է հինգերորդ սերնդի 100 հատ F-35 կործանիչ»։

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից C-400-ներ գնելու հետ կապված։ ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ թույլ չտալու դա։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ եթե վերջինը գնի այդ համակարգերը, ապա ԱՄՆ-ը կարող է չտալ Թուրքիային F-35կործանիչ-ռմբակոծիչներ։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք