211652_close_icon
views-count3369 դիտում article-date 20:40 30-06-2019

Հովհաննես Բաչկով. Հպարտ եմ, որ Եվրոպական խաղերի չեմպիոն եմ

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովը (64 կգ) պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին: «Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն: Այս հաղթանակս տարիների իմ անցած ճանապարհն է: Սա ևս մեկ ուղի է դեպի նորանոր հաջողություններ: Ունեմ նպատակներ, որոնց հասնելու համար պետք էր այս հաղթանակը: Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է, որպեսզի բրոնզե մեդալս դարձնեմ ոսկե»,- ասաց Հովհաննես Բաչկովը: Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը 3:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիային: Հունիսի 30-ին Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր