19579 դիտում
12:25 30-06-2019
Զբոսաշրջիկները պետք է իմանան. Վրաստանում փոթորկի պատճառով արգելված է ծով մտնել
Սև ծովի ափին հանգստացող զբոսաշրջիկները պետք է զգոն լինեն։ Սևծովյան ափի ողջ երկայնքով մոլեգնած փոթորկի պատճառով լողալու համար ժամանակավոր արգելք է մտցված: Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
«Ամբողջ Սև ծովի երկայնքով 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցված։ Եղանակային վատ պայմանների պատճառով փոթորկի ուժգնացում է սպասվում։ Կոչ ենք անում ծովում չլողալ»,-գրված է հաղորդագրության մեջ։
Կտրականապես արգելվում է փոքր երեխաներին առանց հսկողության թողնելը։ Ծովափի կարմիր դրոշակները նշանակում են, որ լողալու ժամանակավոր արգելք է սահմանված, և որ փրկարարների լրացուցիչ խումբ է մոբիլիզացվել։
Նրանք շրջում են ծովափին ու հանգստացողներին բարձրախոսի օգնությամբ մի քանի լեզուներով կոչ անում ողբերգական հետևանքներից խուսափելու համար պահպանել անվտանգության կանոնները։
Նշվում է, որ ծովում լողալն անվտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ փրկարարական դիտանոցներին սպիտակ դրոշներ հայտնվեն։
Նմանատիպ նյութեր
3153 դիտում
10:11 29-09-2016
7-8 հայի արգելված է մտնել Վրաստան. «Առավոտ»
613 դիտում
12:45 28-02-2014
Վթարներից և պատահարներից խուսափելու համար ինչ պետք է իմանան դպրոցականները. տեսանյութ
Այս բաժնից
769 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել