211652_close_icon
views-count2066 դիտում article-date 12:52 29-06-2019

Թրամփը բաժակ բաժակի է խփել Պուտինի հետ, կատակել Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ բաժակ բաժակի է խփել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և կատակել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-7192545/Trump-cosies-notorious-Saudi-Crown-Prince-G20-summit.html?ito=social-facebook&fbclid=IwAR14NlENJIQRlSdoQlA5Dkux1uKgnhAX-2h2FqVuQQQxh-DWZfsoRipEmb0]Daily Mail[/url]-ը: ԱՄՆ նախագահն աշխարհի ամենահայտնի առաջնորդներից երկուսի հետ մտերմիկ ժամանակ է անցկացրել, գրում է լրատվամիջոցը: G20-ի առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքին արված լուսանկարներում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահն իր բաժակը, որում «Կոկա կոլա» է, խփում Պուտինի թերմոսին, որով նա ներկայացել էր ընթրիքին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նստած է եղել երկու երկրների առաջնորդների մեջտեղում: Ավելի ուշ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել էր ընթրիքին թերմոսի առկայությունը՝ ասելով, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՌԴ նախագահը մշտապես թեյ է ըմպում այդ թերմոսից: ԱՄՆ-ի նախագահը նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդին, նրա հետ կատակներ փոխանակել և լուսանկարվել վերջինիս հետ: [img]https://st0.shamshyan.com/editor/0559065001561798366452271.jpg[/img] Նշենք, որ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի հեղինակությանը մեծ վնաս էր հասցվել 2018թ.-ի հոկտեմբերի սկզբին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգջիի սկանդալային սպանությունից հետո: Լրատվամիջոցներում երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ լրագրողի սպանության հրամանն արձակել է հենց թագաժառանգ արքայազնը:

Նմանատիպ նյութեր