հիմնական կայք
Լրահոս

G20 գագաթնաժողովում Պուտինը տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել. նա ընթրիքին ժամանել է իր թերմոսով

G20 գագաթնաժողովում Պուտինը տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել. նա ընթրիքին ժամանել է իր թերմոսով Օսակայում սեղանի շուրջ միջոցառման այլ մասնակիցների հետ նստած Պուտինը սեփական սպասքից՝ սպիտակ գույնի բաժակից է խմել՝ գրում է fakty.ua-ը։


Տեսանյութը Twitter-ում տեղադրել է օգտատերերից մեկը՝ հետևյալ մակագրությամբ․ «Ծերուկը արդեն ամբողջովին պարանոիկ է․նույնիսկ G20-ի ժամանակ խմում է սեփական բաժակից»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինը թերմոսով ներկայացել G20-ի անդամ երկրների առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքին:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մշտապես թեյ է ըմպում այդ թերմոսից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: Ընթրիքից հրապարակված կադրերում երևում է, որ ՌԴ ղեկավարն ըմպում է սպիտակ թերմոբաժակից:

Նշվում է, որ երկրի ղեկավարը տարբեր միջոցառումների ժամանակ հաճախակի է օգտվում հատուկ թերմոսից, որը պահպանում է տաքությունը:

Օսակայում տրված ընթրիքի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կենացից հետո Պուտինն այդ թերմոսից է խմել և «բաժակ խփել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Տեսանյութ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք