հիմնական կայք
Լրահոս

Վրաստանում բողոքի ցույցերի 10-րդ օրն․ նախատեսվում է երթ դեպի Ազատության հրապարակ

Վրաստանում բողոքի ցույցերի 10-րդ օրն․ նախատեսվում է երթ դեպի Ազատության հրապարակ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ծավալվող բողոքի ցույցերի 10-րդ օրն Ազատության զանգվածային երթ կանցկացվի: Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, այս մասին հայտարարել է ցույցի կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին:


Ցուցարարները պատրաստվում են հավաքվել Առաջին Հանրապետության փողոցում, որտեղից երթ կիրականացնեն դեպի Ազատության հրապարակ:

«Շաբաթ կլրանա 10-րդ օրը, ինչ մենք այստեղ կանգնած ենք: Դուրս ենք գալիս տներից, հանրային կառույցներից, ոստիկանությունից, գալիս ենք մարզերից, այսինքն՝ ամբողջ Վրաստանը կմասնակցի: Հանրապետության հրապարակից ամբողջ վրաց հանրությունը կքայլի դեպի ազատություն»,- հայտարարել է Դիգմելաշվիլին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերը սկսվել էին հունիսի 20-ի երեկոյան՝ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք