211652_close_icon
views-count3233 դիտում article-date 21:44 27-06-2019

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հանրահավաք է ընթանում. ՈՒՂԻՂ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/27/tbilisi/3036523]Tert.am[/url]-ը գրում է. Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերսկսվել է հանրահավաքը: Վրացական մայրաքաղաքում բողոքի ակցիաները, արդեն ութերորդ օրն է, ինչ շարունակվում են: Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը, մարդիկ հավաքվում են խորհրդարանի առաջ: Տարբեր անձինք ելույթներ են ունենում հավաքաված մարդկանց առաջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ ցուցարարները հունիսի 27-ին որոշել են շարժվել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի ուղղությամբ: Ցուցարարները շարունակում են պնդել, որ բողոքի ակցիաները չեն ավարտվի, քանի դեռ երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական չի տվել: Գախարիայի հրաժարականը վրացիները պահանջում են ցույցերի առաջին իսկ օրվանից, որոնք մեկնարկել են հունիսի 20-ին: Նրանք պահանջում էին նաև խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Այս հարցում իշխանությունները փոխզիջման են գնացել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/27/tbilisi/3036523]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր