հիմնական կայք
Լրահոս

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին Հունիսի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հանդիպեցին ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հետ։


Ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշեց, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ խումբը կշարունակի առավել նպաստել ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտացմանը։

Հանդիպման ժամանակ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայացնելով խմբի գործունեությունը, նշեց, որ վերջինիս նպատակն է առավել ճանաչելի դարձնել ֆրանկոֆոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում, արժևորել ՖՄԿ-ի գործունեությունը կրթության, թվային տեխնոլոգիաների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում։

Նա նաև ներկայացրեց Ֆրանկոֆոն խմբի կողմից նախատեսվող միջոցառումները, անդրադառնալով մասնավորապես հոկտեմբերի 9-ին կայանալիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, ինչպես նաև «Ապրել միասինի» արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը, որին իր մասնակցությունը կունենա նաև Ֆրանկոֆոն խումբը։

ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ողջունելով Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները, ընդգծեց աշխարհահռչակ շանսոնյե, ֆրանսիական երգի դեսպան Շառլ Ազնավուրի մեծ նպաստը՝ ամբողջ աշխարհում ֆրանսերենի տարածման գործում և սիրով ընդունեց նշյալ միջոցառմանը մասնակցելու հրավերը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք