211652_close_icon
views-count1592 դիտում article-date 22:14 26-06-2019

ԱՄՆ-ը պատժամիջոցներից Իրանի կորուստները գնահատել է 50 մլրդ դոլար

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից: Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 26-ին, հայտարարել Է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը: «Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկեցինք 50 մլրդ դոլարից»,-ասել Է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ: Հուքը նաեւ նշել Է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի գործունեությանը հակազդելու անհրաժեշտ քայլ դարձավ, ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել Է Մերձավոր Արեւելքում բռնության ու ահաբեկչության տարածման մեջ։

Նմանատիպ նյութեր