211652_close_icon
views-count64040 դիտում article-date 17:22 26-06-2019

IQOS-ը երբևիցե չի պայթել. ինչու՞

Վերջերս համացանցում հայտնվեց մի հոդված, որտեղ ցուցադրված էր մի ամերիկացի երիտասարդի ծնոտ՝ վնասված անհայտ ծագման էլեկտրոնային սիգարետի օգտագործումից։ Քանի որ Հայաստանում էլեկտրոնային սիգարետը մեծ տարածում չունի, փոխարենը հայտնի է [url=https://am.iqos.com/ru?fbclid=IwAR0V2KE66GI86klh-4LpS8j9MxozHNQLylBccPzptjnym-FFpntvFnJADOw#utm_source=mediaplacement&utm_medium=shamshyan&utm_campaign=campaign_explosion]IQOS [/url]ծխախոտի տաքացման համակարգը, որոշեցինք պարզել՝ որքան է հավանականությունը, որ այս սարքն էլ կարող է լինել պայթյունավտանգ։ IQOS-ի վաճառքը մեկնարկել է Ճապոնիայում 2014 թվականին։ Հինգ տարիների ընթացքում սարքը հասանելի է դարձել 42-ից ավելի երկրներում։ Ուսումնասիրության ու համացանցում կատարած փնտրտուքի արդյունքում պարզեցինք, որ այս տարիների ընթացքում ձեռքի մեջ կամ բերանում IQOS-ի պայթյունի ոչ մի դեպք չի արձանագրվել ոչ մի երկրում։ Կարծում ենք, սարքի անխափան աշխատանքը պայմանավորված է 3 հիմնական գործոնով․ Կարճ միացումը կանխող ներկառուցված մեխանիզմ․ Պարզվում է՝ IQOS սարքն ունի հատուկ ներկառուցված մեխանիզմ, որը կանխում է կարճ միացման հավանականությունը, ինչն էլ նվազագույնին է հասցնում ձեռքում կամ բերանի մեջ գործարկելիս պայթյունի առաջացման վտանգը։ IQOS-ը նախագծված է որպես անվտանգ էլեկտրոնային սարքավորում, եթե վերջինս օգտագործվում է օգտագործողի ուղեցույցի ցուցումներին համապատասխան: Համապատասխանություն ԵԱՏՄ ստանդարտներին․ IQOS-ը համապատասխանում է սպառողական էլեկտրասարքավորումների անվտանգության Եվրասիական տնտեսական Միության պարտադիր իրավական պահանջներին և փաթեթավորման վրա կրում են «EAC» (Եվրասիական համապատասխանության) նշանը։ IQOS-ի ցանկացած տուփի վրա կարելի է գտնել այդ նշանը։ Ներկայացնում ենք ստորև․ Պարտադիր սերտիֆիկացիա բոլոր երկրներում, որտեղ սարքը վաճառվում է Պարզվում է՝ ցանկացած երկիր մուտք գործելուց առաջ IQOS-ը պարտադիր անցնում է սերտիֆիկացիա։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Ընկերության զանգերի կենտրոն դիմում ներկայացնելուց հետո ստացանք IQOS-ի, բռնիչի ու լիցքավորման սարքի սերտիֆիկատների պատճեն, որը ներկայացնում ենք ստորև։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր