211652_close_icon
views-count1338 դիտում article-date 16:56 26-06-2019

Կայացավ ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 26-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական [url=http://www.ffa.am/uploaded/2018/Finance.pdf]հաշվետվությունը[/url] ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները հաստատեցին ֆինանսական հաջորդ տարվա [url=http://www.ffa.am/uploaded/2018/Budget_2019.pdf]բյուջեն[/url]: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց 2019-2025թթ. ՀՖՖ [url=http://www.ffa.am/uploaded/2018/FFA%20Strategy%202019-2025_Overview.pdf]ռազմավարությունը[/url], որից հետո ժողովի պատվիրակները միաձայն քվեարկեցին ՀՖՖ ռազմավարության, ՀՖՖ կառուցվածքի, անկախ աուդիտորի նշանակման հաստատման օգտին: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատվոգիր և ՀՖՖ ոսկե հուշամեդալ հանձնեց «Արարատ-73» ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանին՝ ծննդյան 70-ամյակի և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: Հայկական ֆուտբոլում մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով և ՀՖՖ ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Ռոբերտ Դալլաքյանը: Օրակարգի վերջին երեք հարցերի քննարկման արդյունքում ձևավորվեցին անկախ կոմիտեների՝ աուդիտի և համապատասխանության կոմիտե, իրավական մարմինների (Կարգապահական և էթիկայի կոմիտե, Բողոքարկման կոմիտե, Վեճերի Լուծման պալատ) կազմերը, ինչպես նաև չեղյալ համարվեց «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը: Պատվիրակները կողմ քվերակեցին «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Վան» ՀԿ-ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Անի» ՀԿ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի և «Յունիոր Սևան ՖԱ» ՍՊԸ-ի՝ ՀՖՖ-ին անդամակցությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր