211652_close_icon
views-count918 դիտում article-date 16:05 26-06-2019

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ս/թ հունիսի25-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին: Հերթական մարզային այցելության ընթացքում բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին: Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին: Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներնու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող հարցեր, ինչպես նաև բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները: Մարզային այցի շրջանակներումՀակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով 2քաղաքացու ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը և հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր: Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր