211652_close_icon
views-count1067 դիտում article-date 16:10 26-06-2019

ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Յան Մեյխուան պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի Ոսկե մեդալով

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան պարգևատրվել է ՀՌՀ-ի Ոսկե մեդալով: Մեդալը հանձնել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ ռեկտորատի նիստի ժամանակ: «Յան Մեյխուան կանգնած է եղել Հայ-Ռուսական համալսարանում չինագիտության կայացման ակունքներում և շարունակում է ակտիվորեն համագործակցել մեր համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի հետ»,- նշել է Դարբինյանը՝ հավելելով, որ ՀՌՀ-ի Ոսկե մեդալը Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենին շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանում չինագիտության կայացման գործում ունեցած մեծ ավանդի, նաև ԵՊԼՀ-ի Կոնֆուցիոսի ինստիտուտի 10-ամյակի կապակցությամբ: Իր հերթին՝ ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան շեշտել է, որ ՀՌՀ-ն հանդիսանում է Կոնֆուցիուսի ինստիտուտի երկարամյա վստահելի գործընկերը: «Անչափ շնորհակալ եմ Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությանն ինձ այս պատվին արժանացնելու համար: ՀՌՀ-ն կրթական և գիտական առաջատար կենտրոն է, որը դինամիկ զարգանում և համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ: Ես ավելի քան մեկ տարի դասավանդել եմ չինարեն այս հրաշալի համալսարանում և այդ ընթացքում շատ սիրեցի Հայ-Ռուսական համալսարանը: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել և շփվել այսպիսի հրաշալի անձնավորությունների հետ»,- ընդգծել է նա: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր