211652_close_icon
views-count1262 դիտում article-date 15:00 26-06-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունիսի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 07.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի», «Հունդաի», «Օպել» և «Նիսան» և կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի»-ի վարորդը և երկու քաղաքացիներ (տվյալները պարզվում են) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 19.35-ին, հիվադնանոց բուժօգնության է դիմել 65-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, երթուղային տաքսու վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կիևյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 19.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 44-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հունիսի 20-ին` Երևանի «Դալմա Գարդեն Մոլլ» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 16.00-ին, Երևանի Աթենքի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 16.15-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 56-ամյա քաղաքացի և հայտնել, որ հունիսի 22-ին Երևանի Գայի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կմ-ին «ԶԱԶ 968 ՄԲ» առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան քարշակել է նույն մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա` ղեկին նստեցնելով 16-ամյա որդուն. ընթացքի ժամանակ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված ավտոմեքենաներին. «ԶԱԶ 968 ՄԲ»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Հայկավան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պարսպին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 18.55-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մինի Օնե» մակնիշի ավտոմեքենաներ. «Մինի Օնե»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 05.30-ին, Սևան-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 32-ամյա վարորդը և ուղևորուհիh մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 17.00-ին, Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրար են բախվել «Շևրոլետ», «Աուդի» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Հունիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԿԻԱ Սեռատո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ Սեռատո» -ի 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր