2930 դիտում
16:18 26-06-2019
Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/06/26/%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC-%D4%BB%D5%B4%D5%A1%D5%B4%D6%85%D5%B2%D5%AC%D5%B8%D6%82/158393]Ermenihaber.am[/url]-ը:
Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից։ Նշել է, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում մի հայ ճարտարապետ կար, ով լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին իր պատկերացումները։ Խոսքը Թուրքիայում հայտնի հայզագի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի մասին է։
Նորընտիր քաղաքապետը վերհիշել է, թե ինչպես է հայ ճարտարապետի հետ միասին շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս և բնության գրկում զբոսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան։
Իմամօղլուն զարմացել է, թե Տրապիզոնում բացի բետոնե շենքերից ուրիշ ինչ կա տեսնելու, բայց չի առարկել և իր խոսքերով Զաքարիա ճարտարապետի ուղեկցությամբ նորովի է բացահայտել իր իսկ ծննդավայրը և դրանից հետո սկսել է բոլորովին այլ աչքով նայել Տրապիզոնին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
7567 դիտում
21:34 02-03-2021
Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին
Այս բաժնից
511 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
652 դիտում
10:08 29-03-2024
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան