հիմնական կայք
Լրահոս

Գույների հրավառություն՝ բաց երկնքի տակ. Նաիրա Նիազյանը ներկայացրեց հագուստի հեղինակային առաջին հավաքածուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գույների հրավառություն՝ բաց երկնքի տակ. Նաիրա  Նիազյանը ներկայացրեց հագուստի հեղինակային առաջին հավաքածուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երևանում կայացավ «ZIAN» ՝ fashion-art ապրանքանիշի առաջին հավաքածուի՝ City Style ցուցադրությունը, որի հեղինակը մոսկվայաբնակ «Arm Fashion Day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանն է:


Նաիրա Նիազյանը հայտնի է նորաձևության ցուցադրությունների կազմակերպմամբ, սակայն այժմ նա ներկայանում է նաև սեփական հավաքածուով:

«Շուրջ 7 տարի նորաձևության բազում միջոցառումներ անցկացնելուց անցում կատարեցի հագուստ արտադրելուն, որն ըստ իմ և ամուսնուս «թեսթավորման» արդյունքների, համապատասխանում է մեր՝ կովկասյան տղմարդկանց և կանանց կազմվածքին՝ ավելի ընդգծելով մեր աշխարհատարածքային և բնակլիմայական պայմաններից եկող առավելությունները»,- ասաց Նաիրա Նիազյանը:

Երեկոն մեկնարկեց գինու հյուրասիրությամբ, այնուհետև բաց երկնքի տակ, ռոմանտիկ մթնոլորտում մեկնարարկեց հավաքածուի ցուցադրությունը:

Ներկայացվեց բազային հագուստ՝ դասականա-գործնականի, քաղաքային-քեժուալի, սպորտայինի և երեկոյանի դետալներով՝ թիթեռներ, ժուժուներ, գլխաշորեր, գրպանի թաշկինակներ, բնական քարերով վզնոցներ և թևնոցներ:

Օգտագործվել են բնական մետաքսի, թավիշի, բամբակի և կաշվի համադրությամբ կտորներ և նյութեր, ինչպես նաև կիսաթանկարժեք մետաղից կոճակներ և ճարմանդներ՝ դաջված «ZIAN» ապրանքանիշով:

Հավաքածուի հիմքը «ZIAN» տպագրված զարդանախշերով կամ ինչպես ասվում է ՝ պրինտով կտորների ստեծումն ու օգտագործումն է, որի հիմքում Արթուր Սարյանի՝ Նաիրայի ամուսնու, ձեռքի աշխատանքն է:

Հագուստը նախատեսված է քաղաքային ռիթմով ապրող և ստեղծագործող կնոջ և տղամարդու համար, որը համադրումն է աշխատանքային և երեկոյան ոճերի:

Ամբողջական LOOK ստանալու համար մոդելները պոդիում բարձրացան art-դիմահարդարմամբ:

Կերպարների ամբողջական տեսքի ու ոճավորման հեղինակն ու կատարողը ինքը՝ մեր հայրենակցուհին է:

Ցուցադրության երաժշտական մասն իր հեղինակային կատարումներով ապահովեց Մոսկվայից հրավիրված ջութակահար Հայկ S –ը:
Մեր թղթակցի հետ զրույցում Նաիրա Նիազյանը նշեց, որ առաջիկայում նորություններով հանդես կգա, սակայն չցանկացավ փակագծերը բացել: Նա այժ անորոշ ժամանակով Հայաստանում է և զբաղված է նոր նախագծերի կազմակերպմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թումանյանի տուն-թանգարանում Նաիրա Նիազյանը կազմակերպել էր «Ճաշակը կյանքի բույրն է» խորագրով նորաձևության ցուցադրություն, որին ներկա գտնվողները հայտնվեցին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Թիֆլիսի նորաձևության աշխարհում, մասնավորապես՝ Թումանյանի ընտանիքում: Նաիրա Նիազյանն այդ ցուցադրության ժամանակ կերտել էր Հովհաննես Թումանյանի կերպարը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք