211652_close_icon
views-count1285 դիտում article-date 13:32 26-06-2019

Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը և Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկում

Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։ Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևն էր։ Հայ ըմբիշը պարտվեց 0։6 հաշվով։ Սարգիս Հովսեփյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։ Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։ Եթե Հաջիևը և Օդիկաձեն դուր գան եզրափակիչ, Ֆրանգուլյանը և Հովսեփյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանան։

Նմանատիպ նյութեր