211652_close_icon
views-count873 դիտում article-date 16:41 26-06-2019

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կհրատարակի նոր՝ «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը

Հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշվեց հիմնադրել «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը: Տնտեսագիտության և կառավարման հիմնախնդիրների գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակման համար ակադեմիկան պարբերականի հրատարակումը արդիական է՝ պայմանավորված տնտեսության զարգացման նոր մոտեցումներով: Տարեկան կհրատարակվի հանդեսի 3 համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի այդ, լավագույն գիտական հոդվածների հավաքածուն կհրատարակվի անգլերեն լեզվով 1 համարում: ՀՀ ԳԱԱ «Հայկական տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր ընտրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր