1214 դիտում
13:58 26-06-2019
Վիճաբանություն Թոթովենցի փողոցում
Հունիսի 25-ին, ժամը 14.37-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թոթովենցի փողոցում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, նշված փողոցում վիճաբանության ժամանակ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձեռքերով և ոտքերով հարվածել է 69-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են «Օպել Աստրա»-ի վարորդի ինքնությունը. 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և հաղորդում տվել, որ վիճաբանության ժամանակ 69-ամյա տղամարդու 35-ամյա որդին բանալիով հարվածել և վնասել է իր ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը և դիմապակին՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
35-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
631 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է