211652_close_icon
views-count1175 դիտում article-date 13:12 26-06-2019

Մաշտոցի պողոտայում փորձել է գողանալ հեծանիվ

Հունիսի 25-ին, ժամը 05.17-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի քաղաքացի վիճաբանում է հավաքարարի հետ և փորձում վերցնել նշված վայրում դրված հեծանիվը: Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ժամը 05.30-ին Մ.Խորենացու փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը բացատրություն է տվել, որ փորձել է գողանալ «Միմի» հեծանիվ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր