հիմնական կայք
Լրահոս

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերցին ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերցին ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 22-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի, քրեական հետախուզության պետ Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են Երևանում ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանություն էր դիմել Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Իոննա Օկամպոինը և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը 2 ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ վերցրել է 30 հազար դրամ:

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խարդախությունը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը և Երևանի բնակիչ, 49-ամյա Գոռ Մարտիրոսյանը:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս ներկայացել են գծային բաժին, գումարը վերադարձրել են տուժողներին և ստորագրությամբ բաց են թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք