211652_close_icon
views-count2493 դիտում article-date 09:11 26-06-2019

Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ուշագրավ փոփոխություն է եղել: Նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է և, ըստ իշխանությունների «տրամաբանության», չէր տեղավորվում «նոր Հայաստանի» իրենց պատկերացումներում, ինչը ենթադրում է հներից տոտալ ազատում, նորերի նշանակում՝ անկախ պրոֆեսիոնալիզմից ու փորձառությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ոստիկանապետի պաշտոնում Բ. Սահակյանը նշանակել էր մեկ այլ մարտական գեներալի՝ Լևոն Մնացականյանին, որը Սահակյանի ամենավստահելի զինակիցներից է: Ինչևէ, Արցախում ուժայինների վերադասավորումները շարունակվում են, Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում, որը միտված է ոչ միայն իր դիրքերի ամրապնդմանը, այլև Արցախի ներքին ու արտաքին անվտանգության լիարժեք ապահովմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր