211652_close_icon
views-count2847 դիտում article-date 08:59 26-06-2019

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում գործարարից «ատկատ» են պահանջել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ համագործակցող գործարարները շարունակում են բարձրաձայնել և քրեական գործերով հիմնավորել ընկերության անարդյունավետ և կոռումպացված գործունեությունը Հայաստանում։ «20 տարվա գործունեության վերջին 5 տարին այնպիսի տպավորություն է, որ ընկերությունում ահավոր վիճակ է։ Ռեբեց, Դարբինյան ազգանուններով մարդիկ կային, ովքեր եկան Հայաստան, ու դրանով ամեն ինչ սկսվեց։ Սկսվեց գործարարների ձեռքից պայմանագրեր վերցնելը, գործարարներից «ատկատներ» պահանջելը։ Իսկ ով չէր համաձայնում դրան, նրա պայմանագիրը չեղյալ էր հայտարարվում։ Տենդերով մեր շահած պայմանագիրը իրենք չեղյալ հայտարարեցին ու նոր տենդեր հայտարարեցին միայն նրա համար, որ մենք չէինք համաձայնել «ատկատ» տալ իրենց»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ տնօրեն Սամվել Սահակյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր