211652_close_icon
views-count10450 դիտում article-date 22:38 25-06-2019

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին է այցելել Հարութ Փամբուկչյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղով հիվանդ երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը): Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Երգչի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև բարեկամությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ Լոս Անջելես քաղաքում բարեգործական ընթրիքներից մեկի ժամանակ երգիչը աճուրդի հանեց իր կիթառն ու այն նվիրաբերեց հիմնադրամին: Երգիչը հանդիպել է բուժում ստացող երեխաներին, շփվել նրանց և նրանց ծնողների հետ ու նաև մի քանի ստեղծագործություն կատարել: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում, այսօր ձեզ համար պետք է երգեմ ու նաև պետք է գամ ու ձեր հարսանիքներին էլ ես եմ երգելու»,- ասել է Հարութ Փամբուկչյանը` շեշտելով, որ իր երգերով ու ներկայությամբ հույս է տալու երեխաներին ու նրանցից էլ ստանա լույս ու ոգեշնչում: «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկա դրությամբ աջակցում է ավելի քան մինչև 25 տարեկան 170 երեխայի և երիտասարդի հաղթահարել քաղցկեղը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր