հիմնական կայք
Լրահոս

Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը

Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար մեկնարկած

ստորագրահավաքը նոր թափ է ստացել՝ հատելով 23 000-ի սահմանը, մինչդեռ ստորագրահավաքի ավարտին կա 23 օր։
Օգտվելով սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքից արդեն 23 000 արցախցի իր հաստատուն խոսքն ասել է։
Ինչպես երեսուն տարի առաջ, այսօր ևս արցախցին մարտնչում է , բայց արդեն իր հաղթանակները ամրագրելու
օրինական սահմանադրական դաշտում։ Իսկ արցախցու փափագը, ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ նույնն է ու
անփոփոխ՝ Մայր Հայրենիքի սահմանները իր միացումով ամբողջացնելն է, ու այդ քայլը արդեն 23 000 արցախցի արել
է։
Գիտակցելով Արցախ-Հայաստան միության կարևորությունը , միմյանց հետ ինտեգրումը և դրան ուղղված այս ծանրակշիռ
և իրական քայլի նշանակությունը՝ ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականներ կոչ են արել միանալ ստորագրահավաքին՝
հանդես գալով բաց նամակով ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ պետնախարարին, որտեղ
մասնավորապես ասվում է,որ միավորումը այլընտրանք չունի և ստորագրահավաքի այս նախաձեռնությունը հայոց
միավորումն ապահովելու անհրաժեշտ ուղին է։

Նախաձեռնող խումբ


ՀՀ և ԱՀ ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Արցախյան համաժողովրդական շարժման հիմնական նպատակը մեր Հայրենիքի մասնատված հատվածների վերամիավորումն էր մեկ ընդհանուր պետության մեջ, որն էլ կարող է ապահովել ընդհանուր Հայրենիքի բարգավաճումը, նրա հզորացումն ու անվտանգության ապահովումը: Մեր միավորման դեմ է ուղղված մեր հակառակորդի բոլոր ջանքերն ու անհաշտ պայքարը: Հենց միավորման, ընդհանուր թշնամու դեմ հայության բոլոր հատվածների համախմբումն էլ ապահովեց հաղթանակը թշնամու նկատմամբ:

Միավորումը այլընտրանք չունի: Այսօր ևս մենք կանգնած ենք միասնական լինելու խնդրի առջև: Դա օրհասական, լինել-չլինելու հարց է: Հայոց միավորման ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է օրենսդրական համապատասխան պայմանների ստեղծում երկու հանրապետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում՝ հնարավոր դարձնելով ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում: Այն անպայման կունենա բարոյական ամուր նշանակություն հայության երկու հատվածների ավելի սերտ ինտեգրման կարևոր գործընթացում: Հայաստան-Արցախ միասնությունում կարող ուժերի ներգրավումը բխում է մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու և միասնական Հայրենիքի կերտման անհրաժեշտությունից:

Այն կհանդիսանա նախադրյալ հետագայում Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման ողջ ներուժը լավագույնս օգտագործելու համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Արցախի նախագահ և Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով նախաձեռնվել է Արցախի քաղաքացիների ստորագրահավաք՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ իրականացնելու և այդ փոփոխությունների ընդունման համար հանրաքվե նշանակելու խնդրանքով դիմելու Արցախի Հանրապետության Ազգային Ժողովին: Խնդրում ենք Ձեր աջակցությունը այս հայանպաստ նախաձեռնությանը:

ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականներ՝ 19/06/2019
Նամակը ստորագրել են՝
Բակուր Կարապետյան; գրող, հրապարակախոս
Վլադիմիր Դավթյան; Արցախյան պատերազմի վետերան, դոցենտ
Լենսեր Աղալովյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Շեկյան Համլետ; տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Կարապետյան; տ.գ.դ., բաժնի վարիչ
Սամվել Սարգսյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Ռուբիկ Թովմասյան; տնտ. գ.թ., դոցենտ
Քամալյան Օլեգ; քիմ․. գ.դ., պրոֆեսոր
Դանիելյան Լեյնատ; Ագր. Համալսարանի պրոֆեսոր
Խաչատրյան Աղավարտ ֆմ.գ.դ., պրոֆեսոր
Վարդան Վլասյան; տ.գ.թ., դոցենտ
Թամրազյան Անահիտ; գլխավոր մասնագետ
Գրիգոր Նազարյան; տ.գ.թ., դոցենտ
Սամվել Գրիգորյան; դոցենտ
Յուրի Հովականյան; փ.գ․թ., դոցենտ
Բաղդասար Թևոսյան; տ.գ.թ., դոցենտ
Խաչատրյան Ալեքսանդր; ֆմ.գ.դ., պրոֆեսոր
Գևորգ Բաղդասարյան; ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Գրիգոր Ղարիբյան, ՀՀ ԳԱԱ թղթ. Անդամ
Սուրեն Մխիթարյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Գուրգեն Ղուլղազարյան; ֆմ.գ.դ., պրոֆեսոր

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք