211652_close_icon
views-count1636 դիտում article-date 21:24 25-06-2019

Մինսկ-2019. Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը ռինգ դուրս եկավ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ): 1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Կոսմին Գիրլեանուի հետ: Հայ բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է իռլանդացի Ռեգան Դալիի հետ: Այսպիսով, Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին: Հունիսի 25-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ), ովքեր հաղթանակներ տարան 1/8 եզրափակիչում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր