211652_close_icon
views-count2475 դիտում article-date 21:02 25-06-2019

Օր 6-րդ. Թբիլիսիում ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են. Ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/25/georgia/3034675]Tert.am-[/url]ը գրում է. Թբիլիսիում արդեն 6-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները։ Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաները սկսվել էին հունիսի 20-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել: Ընդդիմադիրներն այժմ պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=wJeuXfiyFkY]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր