211652_close_icon
views-count1549 դիտում article-date 23:00 25-06-2019

Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Լիոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 22-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ հյուպատոսությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Լիոնում հայկական կրթական կենտրոնների սաներն ու ուսուցիչները, ֆրանսահայ կառույցների անդամներ և այլ հյուրեր: Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Գայանե Մանուկյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, իր խոսքում նշեց, որ 1869թ.-ը հայ ժողովրդին պարգևեց երկու հանճարների, որոնց անգնահատելի մեծությունը հայ պոեզիայում և երաժշտարվեստում մեկուկես դար անց էլ ներկա է։ Սաթե-Ատրե (Saté-Atre) թատերախմբի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանը ներկայացրեց Կոմիտասի և Թումանյանի կյանքի լավագույն դրվագները, ինչպես նաև երկու հանճարների ստեղծագործությունների կարևորությունն ու ներկայությունը հայ մշակույթում: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Կոմիտասի և Թումանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ պաստառներ, ինչպես նաև Սաթե-Ատրե թատերախմբի կողմից ներկայացվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա երաժշտական բեմականացում: Միջոցառման ավարտին երեխաներին հյուպատոսության կողմից տրամադրվեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ գրքույկներ: Տեղեկանք․ Կոմիտասի և Թումանյանի 150-ամյա հոբելյաններն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-19թթ. օրացույցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր