211652_close_icon
views-count2048 դիտում article-date 23:31 25-06-2019

Երևանում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային՝ հայաստանյան փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ)(World Robot Olympiad, WRO) ազգային՝ հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչըՀայաստանում 2016 թվականից հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը:Երկրորդ տարին անընդմեջ ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերիմասնակցությանը աջակցում է«Ռոստելեկոմ» Հայաստանը։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերեց Minders թիմը, որը ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը։ Թիմի անդամ երեխաները՝ Դավիթ Հակոբյանը, Դավիթ Լազյանը և Լևոն Ալեքսանյանը, կիսվում էին իրենց մարզչի՝ Դավիթ Մանուչարյանի հետ հույզերով, պատմում, թե ինչպես իրենց հաջողվեց հաղթահարել հուզմունքը, շտկել անճշտությունները և բարձր միավոր վաստակել։ «Այբ» կրթական հիմնադրամը բանակցություններ կվարի միջազգային կազմակերպչի հետ և կքննարկի Minders թիմի՝ նոյեմբերին Հունգարիայում կայանալիք միջազգային փուլին մասնակցության պայմանները։ Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի ազգային փուլին այս տարի մասնակցում էին 11 թիմեր, որոնք հավաքվել էին խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով և իրենց ռոբոտների հետ պայքարում էին հաղթանակի համար։ Մրցույթի հաղթող թիմի գլխավոր մրցանակը տարեվերջին Հունգարիայում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցությունն էր։ «Երկրորդ տարին ենք աջակցում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը Հայաստանում և հաղթողների մասնակցությանը համաշխարհային հարթակներում: 2018թ-ին հայաստանյան հաղթող թիմը Թաիլանդում ի թիվս 23,000 միջազգային թիմերի բավական հաջող ներկայացավ. դա լուրջ փորձառություն էր երեխաների համար: Տարեցտարի ավելանում է ուշադրությունը դպրոցական տարիքից նման կարևոր հմտությունների ձևավորման շուրջ, ինչը շատ ուրախալի է և մենք այս կերպ մեր ներդրումն ենք ունենում գործընթացում: Մասնակցությունը միջազգային հարթակներում հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնականներկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը:Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։ «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եզակի մրցույթ է, անց է կացվում միջազգային ամենաբարձր մակարդակով, և հաղթող թիմը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային փուլին։ Հայաստանն արդեն 3 տարի է՝ մասնակցում է նաև միջազգային փուլին և հաջողություններ գրանցում միջազգային այս կարևոր ասպարեզում։ Առաջադրանքները դժվար են, բայց երեխաները կարողացել են այդ առաջադրանքները շատ լավ կատարել. դա մեզ համար շատ ոգևորիչ է։Այս մրցույթով մենք ուզում ենք նաև ասել, թե ինչու է կարևոր ռոբոտաշինությունը։ Առանձին ճյուղերը՝ ծրագրավորումը, մեքենաշինությունը, ապագայում միգուցե ինչ-որ փոփոխություններ կրեն, սակայն ռոբոտը՝ որպես առանձին երևույթ, դեռ երկար տարիներ շատանալու է մեր կյանքում։ Եթե երեխաները հասկացան այս ամենը դեռ մանկուց, ապագայում շատ ճկուն կարող են լինել, համակերպվել տեխնոլոգիական փոփոխություններին և պատրաստ լինել աշխատել այս ուղղություններով»,— նշեց «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներնէին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել: «Ռոբոտաշինության օլիմպիադային մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները (այդ թվում նաև STEM) ձևավորում են ապագա սթարթափերի ու նոր գաղափարների կրողներ, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար։ Միևնույն ժամանակ նման մրցույթներին մասնակցությունը ձևավորում է ստեղծագործ ու կոնստրուկտիվ մտածողություն, որի կիրառությանը մենք առնչվում ենք հատկապես սթարթափ նախագծերում»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Օլիմպիադայի ազգային փուլիմասնակիցթիմերը ներկայացնում էին հետևյալ կառույցներն ու կազմակերպությունները՝«Mind Center», «Whiz Code Academy», «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր, ՀԱՊՀ Ավագ դպրոց, Ֆիզմաթ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր