211652_close_icon
views-count1979 դիտում article-date 22:41 25-06-2019

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ եվրոներ

Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բանկի մասնաճյուղում մի կին 2 հատ կասկածելի 50 եվրո է բերել: Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի բնակիչ, 24-ամյա մի կին փորձել է իրացնել երկու հատ 50 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր