211652_close_icon
views-count2199 դիտում article-date 23:40 25-06-2019

Ոստիկանները տեղում բռնել են գրպանահատին

Հունիսի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 18.30-ին գողություն կատարելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել Կոնդի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա 15 րոպե առաջ երթուղային միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից փորձել է գողանալ 10 հազար դրամ, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Կնոջից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր