հիմնական կայք
Լրահոս

Ոստիկանները բռնել են մեքենայից գողության փորձ կատարողին

Ոստիկանները բռնել են մեքենայից գողության փորձ կատարողին Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 24-ին, ժամը 10-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը գիշերը քարով կոտրել է Բագրատունյաց փողոցում կայանված «Մերսեդեսի» ապակին և փորձել գողանալ մարտկոցը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:


Տղամարդու մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով 8 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք