211652_close_icon
views-count1104 դիտում article-date 15:53 25-06-2019

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության: Ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը որպես կառավարության գերակայություն ընդգծեց դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս անկախության և անկողմնակալության ապահովմանը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց այս գործընթացում միջազգային և տարածաշրջանայի գործընկերների աջակցության համակարգումը և վերջիններիս փորձագիտության արդյունավետ օգտագործումը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը։ Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր