1538 դիտում
14:15 25-06-2019
Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկն առանց քննարկման
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շատ մոտ է, որպեսզի տեղափոխվի «Բարսելոնա»
Բրազիլացուն հաջողվել է կատալոնական ակումբի հետ համաձայնեցնել պայմանագիրը: Պայմանագիրը կկնքվի 5 տարով, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 24 միլիոն եվրո, մոտավորապես այնքան, որքան նա ստանում էր մինչև 2017-ին ՊՍԺ տեղափոխվելը: Փարիզում Նեյմարը վաստակում էր տարեկան գրեթե 37 մլն եվրո:
Նշվում է, որ Նեյմարը համաձայնվել է «Բարսելոնայի» առաջին իսկ առաջարկին և չի էլ քննարկել այն, քանի շատ է ցանկանում վերադառնալ Կատալոնիա՝ հասկանալով, որ իր տրանսֆերը շատ թանկ կնստի և մտադիր չէ խոչընդոտներ հարուցել «Բարսային»:
Բացի այդ,Նեյմարը ամբողջությամբ հրաժարվել է 26 մլն եվրոյի հայցից, որը նա ներկայացրել էր «Բարսելոնային»՝ չեզոքության պարգևավճար չստանալու համար: Այդ գումարը նա պետք է ստանար ՊՍԺ տեղափոխվելուց առաջ:
Նաև նշվում է, որ Նեյմարի տրանսֆերում շահագրգռված նրան ավելի լավ ֆինանսական պայմաններ էր առաջարկել, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է միայն «Բարսելոնա» վերադառնալ:
Նմանատիպ նյութեր
4549 դիտում
22:33 06-02-2021
Ջալալ Հարությունյանը, ստանձնելով այս պաշտոնը, վճարովի թոշակի առաջարկն է ընդունել. Կարեն Վրթանեսյան. ArmDaily.am
2220 դիտում
18:16 27-03-2014
«Բարսելոնա»-ի խնդիրը Նեյմարն է. Կրոյֆ
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ