211652_close_icon
views-count1257 դիտում article-date 13:53 25-06-2019

Բարեղամ Հարությունյան. Ցանկացած դժվարություն հաղթահարելի է

Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ հաղթահարեց բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը։ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 4։1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/24/1128267/]առավելության[/url] հասավ Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևի նկատմամբ: Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց հաղթանակը: «Շատ ծանր մենամարտ ստացվեց, բայց հաջորդը կլինի ավելի լավը։ Դժվար էր Մինսկում մենամարտել երկրպագուների աջակցության ներքո հանդես եկող բելառուս մարզիկի հետ, բայց ցանկացած դժվարություն հաղթահարելու համար է»,- ասաց Բարեղամ Հարությունյանը: Քառորդ եզրափակչում Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի իսպանացի Գաբրիել Էսկոբարը։

Նմանատիպ նյութեր