211652_close_icon
views-count889 դիտում article-date 13:30 25-06-2019

Տավուշում անցկացվել է սողանքների դեպքում անհրաժեշտ գործողություններին նվիրված միջոցառում

Հունիսի 20-21-ը Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում անցկացվեց բնակչության պաշտպանության նվիրված համալիր միջոցառում: Փրկարար ծառայության (ՓԾ) բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Տավուշի մարզային վարչությունների մասնագետների կողմից կազմակերպվել էր Տավուշի մարզի Հաղարծին համայնքում սողանքի ակտիվացման դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Վարժանքին ներգրավված էին Դիլիջանի քաղաքապետը, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները, Հաղարծինի և Թեղուտի համայնքապետերը: Միջոցառման նպատակն էր՝ ստուգել քարաթափումների և սողանքների դեպքում գործողությունների պլանի իրատեսականությունը, միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում՝ մասնակիցների հմտություններն ու ունակությունները: Համաձայն սցենարի՝ Հաղարծին համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից ստացվել են ահազանգեր, որ Երևան-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի 107-րդ կմ-ում Հաղարծինի մոտ ակտիվացել են սողանքները, նկատվել է հողի զանգվածի տեղաշարժ: Հարկավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Ուսումնավարժության առաջին փուլում հետազոտվել է տարածքը, այնուհետև որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ են կազմակերպվել, և իրականացվել են բնակչության, կենդանիների, նյութական արժեքների պաշտպանության և տարահանմանն ուղղված միջոցառումներ: Միջոցառման արդյունքով մատնանշվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները. 1. Աղստև գետի հունի ուղղում, 2. միջպետական Մ4 ճանապարհի տվյալ հատվածի շրջանցող ճանապարհի բացում, 3. հարակից տարածքում դպրոցի անձնակազմի և աշակերտների ուսուցանում, 4. սողանքային զանգվածի բեռնաթափում, 5. համայքներում կամավոր փրկարարական ջոկատների կազմավորում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր