211652_close_icon
views-count1157 դիտում article-date 13:17 25-06-2019

Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերում հնարավոր է ջրամատակարարման գրաֆիկի խախտում

Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի հարևանությամբ կառուցվող նոր Օրվա կարգավորիչ ջրամբարի՝ հին, գործող ջրամբարի հետ փոխմիացումների իրականացման, ինչպես նաև Նոր Ուղի, Փոքր Վեդի, Լուսառատ գյուղերը սնող ջրատարի վթարային հատվածի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, առաջիկա ամիսներին Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերում հնարավոր է դիտարկվեն շեղումներ նախապես հայտարարված ժամային գրաֆիկից։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր