937 դիտում
13:56 25-06-2019
Զոհրաբ Մնացականյանը Ժնևում մասնակցել է Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ժողովրդավարական անցմանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։
Միջոցառման բացմանը նախարար Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որտեղ մասնավորապես նշեց․ «Այց ցուցահանդեսն արտահայտում է հեղափոխության երկու ամիսների ոգին, որտեղ մարդիկ իրապես ստանձնում էին իրենց ճակատագրի հանդեպ պատասխանատվություն, դառնում կարևոր մի գործընթացի մասնակից, կերտում այդ հեղափոխությունը։ Այս լուսանկարներում դուք կտեսնեք կանանց, երեխաների, տարեցների, երիտասարդությանը, կտեսնեք բոլորին։ Դուք այդ մարդկանց աչքերում նաև կտեսեք հույս և վճռականություն․ և հենց սա էր առաջ մղում հեղափոխության ոգին»։
«Մենք հպարտ ենք այս հեղափոխությամբ, քանի որ սա ժողովրդի հեղափոխություն է։ Դա ոչ բռնի, խաղաղ, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Կարծում եմ հատկանշական է, որ այս ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այն դահլիճի առջև, որտեղ մենք միասնական ջանքեր ենք գործադրում ամրապնդելու մարդու իրավունքները, համատեղ աշխատում՝ մարդու իրավունքները միջազգային հարթակում ամրապնդելու ուղղությամբ։ Սա համարեք մեր փոքր ներդրումը մարդկային կյանքի և արժանապատվության հաղթանակի գործում», - ընդգծեց ԱԳ նախարարը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2716 դիտում
23:40 30-05-2019
Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել ՄԱԿ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1839 դիտում
19:30 18-07-2019
Վարշավայում տեղի է ունեցել Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
888 դիտում
15:59 13-05-2019
Դեսպան Հովակիմյանը Պրահայում մասնակցեկ է Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված հանդիպում-քննարկմանը
Այս բաժնից
346 դիտում
14:35 19-04-2024
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
421 դիտում
14:04 19-04-2024
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
307 դիտում
13:45 19-04-2024
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ