211652_close_icon
views-count1098 դիտում article-date 11:59 25-06-2019

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոսի՝ հյուպատոսական արտոնագրի հանձնման արարողությունը

Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայաստանում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին (նստավայրը՝ Երևան) հանձնեց հյուպատոսական արտոնագրի ստացման էկզեկվատուրան (հաստատումը): Արարողությանը հետևած հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-մոլդովական առևտրատնտեսական հարաբերությունների և հումանիտար մշակութային կապերի ընդլայնման հեռանկարներին։

Նմանատիպ նյութեր