211652_close_icon
views-count1743 դիտում article-date 10:23 25-06-2019

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում զիջել աթոռը․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՍԴ դատավոր, իրեն նաև նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն արջի ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին։ Նրա հայտնի հայտարարությունից հետո այս օրերին նախկին իշխանությունների քնած ու արթուն բոլոր ներկայացուցիչները, իրավական դաշտի «չեզոքները» ոտքի են ելել։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի սրտով է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը, բայց ամեն ինչ խելամտության սահմաններում պետք է տեղավորվի։ Իրազեկների համոզմամբ՝ որքան էլ Վահե Գրիգորյանն իր մասնագիտական, Փաշինյանն էլ ժողովրդին համոզելու ու ՍԴ-ն շրջափակելու ունակությունները գործի դնեն, Հրայր Թովմասյանին չեն կարողանալու տեղից շարժել։ Վերջինս չի պատրաստվում աթոռը զիջելու և, գործող Սահմանադրությանը հղում անելով, մտադիր է ձեռնոց նետելու ինքնահռչակ նախագահին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր