1234 դիտում
09:59 25-06-2019
Արցախի հարցով նոր փաստաթո՞ւղթ, թե՞ հնի վերաձևակերպում․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Անդրադառնալով ավելի քան 3 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում առաջարկված փաստաթղթի էությանը և պատասխանելով հարցին՝ դրանք նո՞ր, թե հին փաստաթղթեր են, նա ասել է. «Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարիներին»։
Ընդ որում, Մամեդյարովն ընդգծել է, որ առաջարկների էությունը շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ: «Այլ հարց է՝ մենք համաձա՞յն ենք դրանց հետ, թե՞ ոչ»,- ասել է Մամեդյարովը: Նա նաև ասել է, որ քննարկվել է շփման գծում հրադադար պահպանելու հարցը:
Մամեդյարովի հայտարարությունում ուշագրավ է հատկապես հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր տեղակայելու հնարավորությունը։ «Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է հարցը, որ իրենց պետք է կարգավիճակ և անվտանգություն։ Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերին, ապա համանախագահները պետք է ավելի շատ ճշգրտեն իրենց առաջարկներն ու հանդես գան դրանցով։ Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի վրա»,- եզրափակել է Մամեդյարովը։
Ցավոք, հայ հանրությունը Հայաստանի, Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կրկին տեղեկանում է Մամեդյարովից և ադրբեջանական լրատվամիջոցներից։ Կողմերին ներկայացված փաստաթղթի մասին առաջինը դարձյալ խոսում է ադրբեջանական կողմը։ ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպումից հետո 20 րոպե խոսեց ոչնչի մասին։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ հարցեր են քննարկվել, արդյոք խոսքը գնում է բացառապես ռուս խաղաղապահների՞, թե՞ նաև այլ ուժերի տեղակայման մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15203 դիտում
19:06 29-04-2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորը փաստաթո՞ւղթ է կեղծել․ Aravot.am
1323 դիտում
10:30 18-06-2019
ՏՄՊՊՀ-ում «հնի» ու «նորի» կռիվ է. Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել․ «168 ժամ»
1718 դիտում
12:58 09-12-2018
Այսօրն հնի և նորի կռվի ավարտն է. Էդմոն Մարուքյանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին
Այս բաժնից
529 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
481 դիտում
08:05 23-04-2024
Տավուշը կարող է լինել նոր սկզբի... մեկնարկը. «Փաստ»
658 դիտում
07:42 23-04-2024
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»