211652_close_icon
views-count2515 դիտում article-date 09:47 25-06-2019

Որտե՞ղ է «սիրուն աղջիկը». ԱԺ-ում բուռն քննարկումների հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Եվ երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Տաթևիկ Ռևազյանի «թասիբը»: Արեն Մկրտչյանի ելույթից և Էդմոն Մարուքյանին ուղղված հորդորից հետո սկսվեց նմանատիպ ելույթների շարան, և պատգամավորները կարծես թե մոռացել էին, թե իրականում ինչու էին հավաքվել։ Սակայն հետաքրքիր է, որ մինչ խորհրդարանում բոլորը որոշել էին խոսել Տաթևիկ Ռևազյանից, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս երկրում չէ. Քաղավիացիայի պետը մինչև հուլիսի 1-ը լինելու է արձակուրդում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր