211652_close_icon
views-count1734 դիտում article-date 09:11 25-06-2019

Մովսես Հակոբյանը նախագահական հավակնություններ է դրսևորում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսևորում նաև պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ վարչապետի ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Հետաքրքրական է, որ Արցախի մեկ այլ ՊԲ հրամանատարի` Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը, որը նպատակ ունի «պատուհան բացել» ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս ևս առաջադրվեն Արցախի նախագահի ընտրություններում, մեծ արձագանք է ունեցել Մարտունու շրջանում. տեղացիները սա պայմանավորում են նաև Մովսես Հակոբյանի տարօրինակ շահագրգռությամբ (վերջինս մարտունեցի է): Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը ևս չի կարող առաջադրվել Արցախի ներկայիս Սահմանադրության պայմաններում, այդ իսկ պատճառով էլ ներքին կարգով իր կողմնակիցներին ուղղորդել էր ակտիվ ստորագրահավաքի` ընտրություններից 10 ամիս առաջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր