5534 դիտում
00:10 25-06-2019
Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վրաստանի գործընկերը՝ Նինո Լոմջարիան, տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել․ նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել։
Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ։
Վրաստանի գործընկերներն առանձին վարույթ են իրականացրել, այցելել են նրան ու անընդհատ կապի մեջ եղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ։
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնում Նինո Լոմջարիային համագործակցության ու Հայաստանի քաղաքացու իրավունքների երաշխավորման ուղղությամբ ցուցաբերած հետևողականության համար։
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
17:48 22-06-2019
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները տեսակցել են Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին
1425 դիտում
16:19 30-07-2018
Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից
7067 դիտում
09:03 20-08-2016
Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը ազատ է արձակվել. նա Երևան է գալու. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
427 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
388 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
862 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը